20/11/2018 15:05
Փաշինյանն այն կարծիքին չէ, թե ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունում մեծ հնարավորություններ կան։
«ԵԱՏՄ-ում մեծ հնարավորություններ կան, և ինչպես պարտավորվել ենք մեր ժողովրդի առաջ, ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն»,- այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակում է մնալ այն կարծիքին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ է պետք։