20/11/2018 13:46
Դավիթ Տոնոյանին Քաբուլում ներկայացվել են բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ, տեղեկացնում է ՊՆ պաշտոնակատրի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ աղբյուրի՝ իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։
Տեղի է ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։
Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։