20/11/2018 15:53
Մահացել է կինոօպերատոր Արթուր Ապրեսովը
Այսօր լուսադեմին Մոսկվայում 46 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է կինոօպերատոր, պրոդյուսեր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը: Aysor.am-ի տեղեկություններով՝ ճանաչված կինոօպերատորը սրտի հետ կապված բողոքներ չուներ, միայն տարիներ առաջ երիկամի հետ կապված վիրահատություն էր կատարել:
Այս ընթացքում Արթուր Ապրեսովը գործնական հարցերով էր գտնվում Մոսկվայում:
Նա հեռուստատեսային բազմաթիվ նախագծերի հեղինակ էր: Վերջին տարիներին աշխատել է նաև «Ոչինչ չի մնա», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը», «Սպանված աղավնի» ֆիլմերի շրջանակներում:
Aysor.am-ը ցավակցում է Արթուր Ապրեսովի ընտանիքի անդամներին և մտերիմներին: