21/11/2018 13:44
Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնից
Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից, այս մասին հրամանագիր է ստորագերլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Մելքոնյանին Ն հետ կանչել Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից», - ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: