21/11/2018 13:19
Աստված մի արասցե, եթե ընտրակաշառք բաժանելու մասին ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ՝ մամուլից. Նիկոլ Փաշինյան
Մենք խնդիր ենք դրել, որ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ, Արագածոտնում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ նկատի ունեմ, քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է բացառաել ընտրողների կամքի վրա ապչօրինի ներգործությունը։
«Վերջին տարիներին ամենահայտնի մեթոդը ընտրակաշառքն է, ոստիկանութունն ու, ընդհանրապես, իրավական համակարգը շատ հստակ հանձնարարուիթյուն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանան շատ կոշտ հակազդեցության», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Աստված մի արասցե, եթե հանկարծ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի ու այդ տեղեկությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ՝ մամուլից», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, թե Հայաստանում կա ընտրական ասողների ինստիտուտ, բայց այդ երևույթը պետք է արմատախիլ արվի։
«Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը։ Ես ուզում եմ իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, բայց չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ՝ գիտես ինչ, էս ինչին պետք է ընտրես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե այս ընտրություններում քարոզարշավը պետք է տեղի ունենա հավասար պայմաններում։
«Որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա ՀՀ որևէ անկյունում, եթե մի դահլիճ հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, պետք է հասանելի լինի նաև մյուսների համար», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։