21/11/2018 13:32
ՀՀ կառավարությունը ներդրողների հետ 500 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը ներդրողների հետ 500 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում, Արագածոտնում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ՝ տարբեր կարգավիճակներով քննարկման ու իրականացման փուլում է մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր Հայաստանում արտադրության ոլորտում», - ասաց նա։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ եթե մյուս տարվա ընթացքում պայմանավորվածությունները բարեհաջող իրականանան, Հայաստանի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։
«Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը», - ասաց Ն. Փաշինյանը։