21/11/2018 12:32
2018-ին բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ
2018 թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:
Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը:
Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ: