21/11/2018 10:14
«Ժամանակ». Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում։
Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Վարդանյանը Սահմանադրական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ է։ Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում