21/11/2018 12:20
Գազի սակագների հետ կապված բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
Գազի սակագնի վերաբերյալ այս պահին բանակցություններն ընթացքում են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Որևիցե նոր բան այս փուլում չեմ կարող ասել։ Փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծված, աշխատանքներն ու բանակցություններն այս պահին ընթացքում են։ Աշխատանքային խումբը նայում է ինչպես ներմուծման սակագները, այնպես էլ՝ ներքին կառուցվածքային խնդիրները», - նշեց Գարեգին Բաղրամյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ապա այս փուլում Հանրային ծառայությունների հանձնաժողովը տարեկան ուսումնասիրություններն է իրականացնում.
«Իսկ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ տնօրենի հետ քննարկել ենք 2019 թվականի աշխատանքները, և հնարավոր է եղել կրճատել նորոգման կանգնելու տևողությունը։