22/11/2018 14:40
Նախկինում ոստիկանների մոտ կար «հանցագործությունը թաքցնելու» գաղափարը, հիմա այն իսպառ վերացել է. Վալերի Օսիպյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա կապված չէ հայտարարված համաներման հետ, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Կա աճ, սակայն այն ռիսկայի չէ, որպեսզի մտահոգի մեզ ու այն դեռևս կապ չունի համաներման հետ», - ասաց Վալերի Օսիպյանը՝ մեջբերելով մի քանի պատճառ, որոնցով, ըստ ոստիկանության, պայմանավորված է հանցագործությունների որոշակի աճը։
«Պատճառներից առաջինն այն է, որ ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր գաղափարը, երկրորդ՝ քաղաքացիների վստահությունը դեպքի ոստիկանություն աճել է։ Բազմաթիվ տարբերի օրինակներ կարող եմ բերել, որ քաղաքացիներն անգամ մի փոքր իրենց անհանգստացնող հարցերի դեպքում կարող են դիմել ոստիկանույթյուն։ Բացի այդ, աճել են օրինակ՝ տնտեսական հանցագործությունները, որոնք գիտենք՝ ինչ ֆոնի վրա են՝ նախկինում կատարված», - ասաց ոստիկանապետը։
Լրագրողները խնդրեցին, որ ոստիկանապետը մանրամասնի՝ ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ նախկինում ոստիկանները թաքցնում էին հանցագործություններն ու արդյոք դա կատարվում էր, օրինակ, նախկին ոստիկանապետի՞ կամ այլ բարձրաստիճան ոստիկանների ցուցումով։
«Վլադիմիր Գասպարյանը նշանակման առաջին օրվանից միշտ պահանջել է, որ չթաքցնեն։ Հիմա օրինակ բերեմ, ասենք, բնակարանագողության հետ կապված. քաղաքացին գալիս էր հաղորդում տալու, ոստիկանները, որպեսզի դա չազդի իրենց ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, որ «դու գնա, դիմումը թող, ոչ պաշտոնական ընթացք կտանք»», - ասաց Վալերիյ Օսիպյանը։
Դիտարկմանը՝ այս դեպքում համակարգում նման ծառայության համար եղե՞լ են պատժվողներ, ոստիկանապետը նշեց, որ այստեղ իրեն պետք է քաղաքացիների օգնությունը.
«Եթե ես տեղեկացված լինեմ, որ որևէ ոստիկան առաջնորդվել է նման պահվածքով, ոստիկանության աշխատակիցը միանշանակ պատասխան կտա»։