22/11/2018 09:35
«Ժողովուրդ». Ալավերդիի պնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ: Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը և մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նեյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի:
Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա»: