22/11/2018 17:49
Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում
Քաղաքական որոշում է եղել, որ համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ցուցակով: Այո՛, ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ առաջիկայում իրեն որպես նախարա՞ր, թե՞ որպես պատգամավոր է տեսնում՝ նշեց Լիլիթ Մակունցը:
«Ես պատրաստ եմ նրան, որ քաղաքական որոշում կայացնենք ու որոշենք, որ մեզանից ոմանք նպատակահարմար է իրենց ներուժն օգտագործեն ոչ թե գործադիրում, այլ՝ օրենսդիրում: Մշակույթի բնագավառում էլ օրենսդրության մեջ շատ մեծ բացեր կան, մասնավորապես՝ թատրոնի, կինոյի և թանգարանների օրենքները: Կարծում եմ՝ այս երեք խնդիրները առաջնահերթություններ են», -նկատեց նա: