22/11/2018 17:04
Մնջախաղի թատրոնին տրամադրվող տարածքում կգործեն նաև այլ ստեղծագործական խմբեր
Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքներից մեկը պետք է փոխանցվի պետգույքին, ու մենք արդեն պարոն Բաբայանի հետ խորհրդակցել ենք ու եկել եզրակացության, որ այդ տեղում կարող ենք ունենալ ոչ միայն Մնջախաղի թատրոն, այլև՝ Մնջախաղի կենտրոն, լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
«Մի քանի ամիս է՝ զբաղվում ենք Մնջախաղի թատրոնի խնդրի լուծմամբ, որն առկա է բավականին երկար տարիներ: Տարածքի փնտրտուքները երկար տևեցին, քանի որ փոքր կենտրոնում ազատ տարածքներ գրեթե չկան: Տեղն այժմ ընտրված է, տարածքը բավականին մեծ է, ու պետք է պարոն Դադասյանի հետ քննարկենք այն հարցը, որ այդ տարածքում տեղավորվեն նաև այլ ստեղծագործական խմբեր», - նշեց նախարարի պաշտոնակատարը: