23/11/2018 09:30
Վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը
Նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Honda և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում: Նա չի տուժել: Ըստ աղբյուրի, Volkswagen-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: