23/11/2018 11:15
«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։
Հեռուստամարաթոնն ավարտվել է. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար։
Ավելի վաղ հայտնել էինք, թե ովքեր են կատարել նվիրատվություններ:
Մանսավորապես, ըստ աղբյուրի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հիմնադրամին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
Հիշեցնենք՝ 2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։