23/11/2018 12:54
Երևանում կրակոցներ են հնչել. բերման է ենթարկվել երեք անձ
Նոյմեբերի 23-ին Նորագավիթ-Արտաշատ խճուղում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել երեք անձ, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից.
«Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։00-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որով իրավապահները վիճաբանության կասկածանքով բերման են ենթարկել երեք անձի։ Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին, Արտաշատի խճուղում վիճաբանության ժամանակ դրա մասնակիցներից մեկն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է մյուսի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ», - նշում են ոստիկանության լրատվական բաժնից։
Դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է հետաքննություն։