23/11/2018 16:14
Քաղաքական գործչի կաշին պետք է մի քիչ ավելի հաստ լինի. Պյոտր Սվիտալսկի (Տեսանյութ)
Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն մակարդակի՝ ապահովելով խոսքի, արտահայտվելու և հավաքների ազատություն, այսօր «Խոսքի ազատություն. Որտե՞ղ են սահմանները» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դիվանագետի խոսքով՝ նման միջոցառում կազմակերպվում է նախընտրական քարոզարշավից առաջ՝ հույս ունենալով դրա ընթացքում նվազագույնի հասցնել ատելության խոսքը։
«Ատելության խոսքը սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա։ Հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորել այդ քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտը», - հավելեց ԵՄ դեսպանը։
Դիվանագետը նկատեց, որ ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի քաղաքավարի, մեղմ, այն կարող է լինել կոշտ ու ցավեցնող։ Սակայն, նրա դիտարկմամբ, միևնույն է, դա ունի իր սահմանները։
«Մի բան, որ անհրաժեշտ է սովորել Հայաստանի քաղաքական դաշտին, դա այն է, որ քաղաքական գործչի կաշին մի քիչ ավելի հաստ պետք է լինի, քան սովորական մարդունը», - հավելեց դիվանագետը։
Մանրամասն՝ տեսանյութում