23/11/2018 16:31
«ՄԵՆՔ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ
«ՄԵՆՔ» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ, տեղեկացնում են դաշինքի մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև դաշինքի ծրագրային մոտեցումներ, ՀՀ-ԵՄ համագործակցության և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: