23/11/2018 09:48
«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը թիմին իր կողքին պահելու համար համոզել է, որ ԲՀԿ-ն կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով նրանց համոզել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը և ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածության՝ ստանալու է նախարարական պորտֆելների 1/3-ը:
Ծառուկյանը հասկանում է, որ իր թիմում խուճապային տրամադրություններ են, և շատերը հասկանում են, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն հայտնվելու խորհրդարանում, բայց նրանց իր կողքին պահելու համար ուզում է համոզել, որ ամեն ինչ ընտրություններով չի ավարտվելու, և ոմանք գործ կստանան գործադիրում: Կան միամիտներ, որ հավատում են այս հեքիաթին»: