23/11/2018 11:41
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է
Լոնդոնի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, Նյու Յորքում փոփոխություններ չեն գրանցվել, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,94 դոլարով՝ հասնելով մինչև 62,52 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) չի փոխվել՝ ԱՄՆ տոների հետ կապված: