24/11/2018 09:43
«Հրապարակ». Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարոզարշավին մասնակցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում ևս նախընտրական շրջանում պարալիզացվում է պետական ապարատը։ Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարոզարշավին մասնակցեն։ Օրինակ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 3 աշխատող արձակուրդ է վերցրել․ գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը և արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը։ Արձակուրդ է վերցրել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաև ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքում։ Մինչդեռ, ասենք, ամռան սեզոնին նույն հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրում են հերթով, որպեսզի գործը չտուժի»։