24/11/2018 09:25
«Ժամանակ». Ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել: Սա նշանակում է, որ լճի ջուրն օգտագործվում է ոչ թե գյուղատնտեսական, այլ էժան էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Ըստ ԱԻՆ հրապարակած պաշտոնական տվյալների՝ անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը իջել է 3 սանտիմետրով. եթե անցյալ տարի այն եղել է 1900.46 նիշի վրա, ապա այժմ 1900.43»: