24/11/2018 15:16
Կուդրին. Դոլարը մեզ անհրաժեշտ է
ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ռուբլին այն աստիճանի կայուն արժույթ չէ, որպեսզի լիովին անցում կատարվի դրան:
«Արժույթի տեսանկյունից մենք հասկանում ենք, որ ամբողջովին ռուբլով հաշվարկների անցումը բարձր ռիսկեր է պարունակում: Համաշխարհային հաշվարկներում առավել կայուն միավոր է պահանջվում: Այդ իմաստով՝ ռուբլին տարվա մեջ ընկնելով, չունի նման հատկություն: Հետևաբար, ռուբլով հաշվարկների անցումը լրացուցիչ արժութային ռիսկ է և, ըստ էության՝ հարկ: Պատրաստ ենք արդյոք հեռանալ դոլարից և վճարել լրացուցիչ հարկ այդ անվտանգության համար», - հայտարարել է Կուդրինը Եվրասիական զարգացման բանկի համաժողովում:
Նա նշել է, որ եթե ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չլիներ, դոլարից ազատվելու կարիք չէր լինի: «Ես կասեի, որ մենք չպետք է դա անենք, թող յուրաքանչյուրն ընտրի այն հաշվարկային գործիքը, որն ավելի հարմար է իր համար և ավելի քիչ ծախսեր է առաջացնում: Դոլարը մեզ անհրաժեշտ է: Դոլարից հեռվացումն իր սահմաններն ունի», - ասել է Հաշվիչ պալատի ղեկավարը: