24/11/2018 14:42
Ինձ հավատացեք, Գելլափներին՝ ոչ. Լևոն Շիրինյանն՝ իր կուսակցության հնարավորությունների մասին
Հանրությունը պետք է տեսնի, որ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անձ-կուսակցություն չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այս ուժի առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Իրենց կուսակցությունը նա բնորոշեց որպես ազգային պահպանողական։
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր համարու՞մ է կոալիցիայի կազմումը որևէ այլ ուժի հետ, Լևոն Շիրինյանն արձագանքեց.
«Մենք նիշ ենք զբաղեցնում որպես ազգային պահպանողականներ, որի հենքը մեր մշակույթն ու քաղաքակրթությունն է և մենք որևէ մեկի հետ չենք կարող լինել, ու ես ակնկալում եմ, որ Ազգային ժողովում, եթե լինենք, շատ արագ կաճենք», - ասաց Լևոն Շիրինյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 26-ին իրենց կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Էջմիածին քաղաքից։
Ինչ վերաբերում է Gallup-ի կողմից անցկացված հարցումներին, ըստ որոնց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը բավականին փոքր ընտրազանգված ունի, Լևոն Շիրինյանը նշեց, որ նման հարցումներին պարբերաբար կեղծիքներ են արվում ու ներկայացվում են ոչ իրական ցուցանիշներ.
«Ինձ հավատացեք, Գելլափներին՝ ոչ», - ասաց Լևոն Շիրինյանը։