26/11/2018 19:28
Կուսակցությունները ստեղծվել են անձի շուրջ և չեն տեսնում Հայաստանի զարգացման ապագան. Արծվիկ Մինասյան
Կուսակցությունները ստեղծվել են անձի կամ անձանց շուրջ և չեն տեսնում Հայաստանի զարգացման ապագան, ՀՅԴ քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«ՀՅԴ-ն այն ուժն է, որն ունի հստակ ծրագրեր՝ սկսած ազգի պահպանությունից, ավարտված սոցիալ-տնտեսական ծրագրով։ Ցույց տվեք այսօր մրցապայքարի դուրս եկած առնվազն երկու կուսակցություն, որն այս չափանիշին բավարարում է։ Չեք գտնի, մի փնտրեք», - նշեց Մինասյանը։
Երկրորդ պատճառը, հանուն որի պետք է ընտրել Դաշնակցությանը, ըստ Մինասյանի, այն է, որ ՀՅԴ-ն անձի շուրջ հավաքված կուսակցություն չէ։
«Դաշնակցությունը գաղափարի շուրջ հավաքված և պատասխանատվություն կրող քաղաքական ուժ է։ Մենք պատասխանատու ենք լինելու յուրաքանչյուր գործողության համար», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։