26/11/2018 12:47
Ափռ-ցփռ խոսելը կկանխենք. «Սասնա ծռերը» գալիս են՝ քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը. Ստեփան Գրիգորյան (Տեսանյութ)
«Սասնա ծռերը» գալիս են, գալիս են ազնիվ, սկզբունքային մարդիկ ու պայքարող մարդիկ, «Սասնա ծռերը» գալիս են, դա անխուսափելի է, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավի մեկնարկին հայտարարեց կուսակցության երկրորդ համար Ստեփան Գրիգորյանը։
«Գալիս են մի քանի հարց լուծելու, օրինակ՝ կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձը, լինի դա լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ, մենք դա թույլ չենք տա։ Քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ «Սասնա ծռերը» գալիս են՝ քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը», - հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։
Նա նշեց նաև, թե կուսակցությունը գալիս է օրենքներով զբաղվելու համար, ինչպես նաև՝ վերահսկելու կառավարությանը։
«Կառավարության անդամներին ուզում եմ զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք՝ ոնց եք դուք աշխատելու, ափռ-ցփռ խոսելը կկանխենք։ ԿԿանչենք Ազգային ժողով, կպահանջենք, որ դուք պատասխանեք ձեր ամեն մի հայտարարության համար։ Գալիս ենք աջակցելու կառավարությանը, գալիս ենք աջակցելու մեր գաղափարներով, ու ամենակարևորը, մենք կդարձնենք Ազգային ժողովը գաղափարական մարմին», - հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։