26/11/2018 16:51
Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկում նոր տուրբոագրեգատ է գործարկվել
Հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի երկու տուրբոագրեգատներից մեկի արդիականացման աշխտանքները։ Անցած շաբաթը նշանավորվել է Հայաստանի Հանրապետության էներգացանցին արդիականացված տուրբոագրեգատի միացմամբ։ Փորձարկումների ընթացքում սարքավորումը հասել է իր առավելագույն հզորության՝ 238 ՄՎտ։
Աշխատանքներն ընդանում էին 2018 թ․ հունիսի 1-ից և ներառել են տուրբինի արդիականացումը, ջերմաստիճանի անջատիչների, տուրբինային գեներատորի, հարուցման համակարգերի, բլոկային տրանսֆորմատորի փոխարիմնան աշխատանքներ։
Այդ աշխատանքը կատարելու համար ՀԱԷԿ-ում հայ մասնագետների հետ միասին շուրջօրյա աշխատել է նաև շուրջ 400 ռուսաստանցի գործընկերներ։
Վերջին մի քանի տարիներին ատոմակայանում իրականացվել է հսկայական ծավալի աշխատանք՝ երկարացվել է ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի և կառուցվածքների շահագործման ժամկետներ, մատակարարվել են ծանրքաշային և լայնածավալ սարքավորումներ (ընդհանուր ավելի քան 70 վագոն ժամանակակից բաչձչտեխնոլոգիական սարքավորում)։ Այդ ամենը հնարավոր էր հայաստանցի և ռուսաստանցի մասնագետների արհեստավարժ և համակարգված աշխատանքի շնորհիվ։
Նախագծի աշխատանքների ամբողջ ծավալը կիրականացվի մինչև 2021թ վերջ, որի արդյունքում Հայաստանը կունենա ժամանակակից սարքավորումներով հագեցած ատոմակայան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող անվտանգության մակարդակով։