26/11/2018 17:17
Մենք եվրոպական մոդելի ժողովրդավարությունն ենք ուզում. Արամ Սարգսյան
Ուզում եմ՝ ձեր քվեն տաք մեզ, որ մենք կարողանանք Ազգային ժողովում մեր մտածածն ասել, որոհետև մենք բոլորից տարբերվող բաներ ենք ասում, «Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ելույթի ժամանակ հայտարարեց «Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Սարգսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինքով գնալ արտահերթ ընտրությունների:
«Միասին ենք գնում, որովհետև մենք այս երկրի զարգացման մոդելը եվրոպական մոդելի վրա ենք տեսնում: Եթե Աստված միարասցե, ծանր հիվանդություն է լինում, մենք ուզում ենք, որ մեր հիվանդը Եվրոպայում բուժվի, որովհետև այնտեղի առողջապահական համակարգը լավն է: Ով հնարավորություն ունի, իր երեխուն ուղարկում է դուրս սովորելու, ով հնավարություն ունի, ուզում է եվրոպական հագուստ հագնի, ով ուզում է ճարտարապետություն ու ճաշակ տեսնի, այնտեղ է գնում: Այդ եվրոպայում է, որ իշխանությունն օրինական փոխվում է, եվրոպայում ու արևմուտքում է, որ ընտրությունները չեն կեղծվում: Մենք այդ մոդելի ժողովրդավարությունն ենք ուզում: Ինձ ու Խաչատուր Քոքոբելյանին էդ է միավորել», - ասաց Սարգսյանը: