26/11/2018 11:14
Լուսավոր Հայաստանն այլընտրանք չունի. Մանե Թանդիլյան
Հետհեղափոխական առաջին ընտրություններին դուք պատմական առաքելություն ունեք՝ ձևավորելու այն քաղաքական ուժերին, որոնք այսուհետ կառուցելու են Հայաստանը և դարձնելու երազանքի պետություն, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը։
«Մեզ համար մարդը գերակա արժեք է։ Մարդիկ մեր նպատակն են, Հայաստանում պետք է ապրեն այն քաղաքացիները, ովքեր կարողանում են աշխատանքի գնալ, վաստակել իրենց եկամուտները, ում պետք է պետությունն աջակցի արժանապատիվ ապրելակերպ կառուցելու համար», - հայտարարեց Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանն» է այն ուժը, որը ժողովրդի հետ միասին կարողանալու է կերտել, տանել երկիրը դեպի այդ ուղղությամբ։
«Մեր արհեստավարժ թիմը պատրաստ է այսօր և վաղը կառուցելու բարեկեցիկ և արժանապատիվ Հայաստան։ Լուսավոր Հայաստանն այլընտրանք չունի», - հայտարարեց Թանդիլյանը։