26/11/2018 19:33
Երբ մարդն ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն. Արցախի ՊԲ խոսնակն անդրադարձել է Սասուն Միքայելյանի հայտարարությանը
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։
«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին», - գրել է Սենոր Հասրաթյանը։