26/11/2018 17:07
Գերշվինի հայտնի Բլյուզի ռապսոդիան կհնչի դաշնակահար Վահագն Պապյանի, պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Միխալիս Էկոնոմուի մեկնաբանությամբ
Նոյեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ մասնակից լինելու գեղեցիկ համերգային ծրագրի։
Երեկոյի ընթացքում կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Քորնգոլդի «Ոչնչից մեծ աղմուկ» սիմֆոնիկ նվագախմբի համար, Ջորջ Գերշվինի Ռապսոդիա բլյուզի ոճով դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի Թիվ 8 սիմֆոնիան։
Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Վահագն Պապյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Միխալիս Էկոնոմուն։