26/11/2018 13:58
Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը. «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր
Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանն անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ այսօր մեկնարկած քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը, որը կրեց ժողովուրդը, ավելի կարևոր է, քան թե Արցախյան ազատամարտը… Փաստորեն, ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե, բարի երթ ձեր քարոզարշավին», - գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել է՝ ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»: