27/11/2018 12:26
Ու հիմա ես ոստիկանությանը ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, բոլորին կպառկըցնենք ասֆալտներին. Փաշինյանի սպառնալից ելույթը՝ Սպիտակում
Այսօր Սպիտակում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հարթակում ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սպառնաց գյուղերի Հանրապետական գյուղապետերին։
«Էդ որտե՞ղ կա դեռ Հանրապետական գյուղապետ, որի մտքով անցնում ա իրա գյուղացիներին ընտրության կամ որևէ այլ առիթով վախեցնել, ուրեմն, այդ գյուղապետեր, իմացեք, անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։ Վզներիցդ բռնած», - բավական բորբոքված հայտարարեց Փաշինյանը՝ արժանանալով հավաքված մարդկանց ծափահարություններին։
Այնուհետև շարունակեց ելույթը՝ հարցնելով. «Ո՞նց, դեռ էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո բոլորին կպառկըցնենք ասֆալտներին, էս ովեք՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։
Ու հիմա ես ոստիկանությանը, այո, ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, չփորձի մի հատ հանցավոր տարր՝ գող կըլնի, ավտարիտետ կըլնի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Գլուխներդ պատին կտաք, կվախեցնեք քաղաքացուն, ձեր անունները մի հատ ասեք, դուք ծակերից չպիտի դուրս գաք։ Ձեր տեղը բանտերում ա, դուք հայտնվելու եք բոլորդ բանտերում։ Կրիմինալ, կըլնի, ավտարիտետ, թե գող, մեկդ չթպրտաք էս ընտրություններով, չփորձեք ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել։ Հանրապետական գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու նորմալ աշխատեք, չփորձեք քաղաքացուն ասել, թե ում ընտրի։ Քաղաքացին լավ գիտի՝ ում ընտրի»։