27/11/2018 11:27
ՀՀ ոստիկանությունը չի եղել երբևէ այսքան թույլ ու նվաստացած իշխանության կողմից. Դավիթ Շահնազարյան
ՀՀ ոստիկանությունը չի եղել երբևէ այսքան թույլ ու նվաստացած իշխանության կողմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը:
«Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարևորագույն խնդիրնեից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է», - ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը շեշտեց՝ իրենք վերականգնելու են իշխանության կողմից թուլացած պետականությունը:
Անդրադառնալով նաև ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ գաղտնալսմանը՝ նա ասաց, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այդ թեման կոծկելու համար էր:
«Նա հայտարարեց պառկեցնել ասֆալտին, ծեփել պատին: Այդ հայտարարությունները լռեցնելու փորձ էր», - ասաց նա:
ՀՀԿ պատգամավորի թեկնածուի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման մի քայլի էլ գնաց ՀԱՊԿ-ում տեղի ունեցածի պատճառով:
«Երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին ու երբ արդեն իր համար ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ն չի պահպանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա հայ համայնքի հետ հանդիպմանը ցնցող հայտարարություն արեց, որով մամուլը չանդրադարձավ ՀԱՊԿ-ում տեղի ունեցածին», - ասաց նա՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 800 հազար անբան կա Հայաստանում:
«Նույնիսկ մեր թշնամիները հայ ժողվորդին նման գնահատական չեն տվել: Պետք էր նոր առիթ՝ փակելու հերթական տապալումը», - ասաց Դ. Շահնազարյանը: