27/11/2018 15:33
Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին ու տնտեսական անվտանգության խնդրիներին վերաբերող միջազգային գիտագործնական համաժողովին։
Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը և Կորյուն Նահապետյանը: