27/11/2018 12:12
2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները
2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները:
«Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ. Շահրամանյանը: