27/11/2018 11:20
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,22 դոլարով՝ հասնելով մինչև 60,41 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,21 դոլարով և կազմում է 51.63 դոլար մեկ բարելի դիմաց։