28/11/2018 10:23
Գեղարքունիքում 24-ամյա քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ. նրան դեռևս չի հաջողվել գտնել
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով նախօրեին դադարեցվել են անարդյունք:
Այսօր առավոտյան ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: