28/11/2018 18:59
ՀՅԴ-ական թեկնածու Բագրատ Եսայանն ինքնաբացարկ է հայտնել
ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքնաբացարկի մասին.
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։
Կարծում եմ՝ այդ ընտրատարծքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը», - գրել է նա։