28/11/2018 11:43
ՀՀ-ում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը կրում են շարունակական բնույթ, մտահոգիչ է ոստիկանությունում տիրող իրավիճակը. Իշխանյան
Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը կրում են շարունակական բնույթ, Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ՄԻՊ 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին հայտարարեց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Հատկապես միշտ մտահոգիչ է եղել ոստիկանությունում տիրող իրավիճակը։ Ոստիկանությունում տեղի ունեցող վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին որպես կանոն հասարակությունը տեղեկանում էր, երբ դեպքը ունենում էր ողբերգական ավարտ և բռնության ենթարկվածները լինում էին քաղաքական ակտիվիստներ, ովքեր դրա մասին բարձրաձայնում էին», - հայտարարեց Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ որպես կանոն նման դեպքերում քրեական գործեր կամ չէին հարուցվում, կամ հարուցվում ու կարճվում էին։
Իրավիճակն, ըստ Ավետիս Իշխանյանին, փոխվել է 2001 թվականից հետո, երբ ՀՀ-ն անդամակցել է Եվրոպական խորհրդին։
«Ցավով պետք է նշեմ, որ առանձնապես լուրջ փոփոխություններ չկան», -ներկայացրեց Իշխանյանը։