28/11/2018 14:01
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր 17։00-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։
Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։
Ինչ վերաբերում է դատախազների դիրքորոշմանը, Հ. Ալումյանը տեղեկացրել է, որ դատախազական խումբը չի առարկել ներկայացված միջնորդությանը։