28/11/2018 10:39
Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ. ՄԻՊ-ը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարությունների մասին
ՄԻՊ Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում նախընտրական քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին հնչող խոսքերը:
«Ցավոք, մենք այս ոլորտում ունենք վիրավորանքի, այլատյացության աճ: Սա համարում եմ մտահոգիչ», - լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ին ուղղված ՀՀԿ այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնակատարի խոսքում ատելության դրսևորումներ են նկատվում:
Նա ընդգծեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման պահվածքը ազդում է խոսքի ազատության վրա: ՄԻՊ-ը նկատեց՝ սոցցացներում վիրավորանքի կամ ատելության խոսքի դրսևորումները մեծամասամբ արվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից:
«Կեղծ օգտատերի ինստիտուտի զարգացումը հատկապես մտահոգիչ է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացության խոսքը կամ վիրավորանքը շատ անգամ տարածվում են առևույթ կեղծ օգտատերերի կողմից», - ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ իրենք ստեղծել են անկախ աշխատանքային խումբ և շուրջօրյա դիտարկումներ են իրականացնում: