28/11/2018 11:23
Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է չկայանալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է չեղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպումը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով:
«Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ագրեսիա բնավ չեմ ցանկանում», - հայտարարել է նա:
Թրամփը հավելել է, որ հատուկ ծառայություններից սպասում է Կերչի նեղուցում տեղի ունեցածի վերաբարյալ ամբողջական հաշվետվություն: