28/11/2018 09:20
«Ժողովուրդ». «Ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ. Կարինե Խոդիկյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որպես բողոքի նշան հրաժարական տվեց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնից, կարծում է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումները «ասֆալտին փռելու մասին» միանգամայն տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ:
«Սիրո և համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ», - ասել է Խոդիկյանը՝ հավելելով, - Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել: Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո»:
Միաժամանակ նա խոսել է այս ընթացքում մշակույթի ոլորտում հեղափոխության մասին` ընդգծելով, որ մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի և չի էլ ստացվի.
«Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն»: