28/11/2018 18:16
Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: