28/11/2018 11:15
Իրականացվում է կոպիտ քարոզարշավ, սև PR. Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համար նորություն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը, թե նախընտրական քարոզարշավի համար քարոզչանյութեր տարածելու համար ժամկետներ չկան։
«Նախ և առաջ, որ քարոզարշավը սկսել է ժամանակից շուտ ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի տարբերություն նախորդ տարիների, դա գնահատել է որպես ոչ օրենքի խախտում, դա նորություն էր ինձ համար», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալավերդյանը։
Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը կանխատեսել էր նման քարոզարշավր։
«Իրականցվում է կոպիտ քարոզարշավ, սև PR, հակադրվում են միմյանց։ Այդ ամենը տեսանք քարոզարշավի հենց առաջին օրերին։ Ես հորդորում եմ անցնել դրական դաշտ», - ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ կապիտ քարոզարշավ իրականացվում է գրեթե բոլոր ուժերի կողմից։