Երկար տարիներ գետնին եմ քնել, այդ դժվար տարիներին էլ եղբորս անհետ կորցրեցի. «Արարատ 73»-ի պաշտպան Սերգեյ Բոնդարենկո (Տեսանյութ)

28/11/2018 19:05

Երկար տարիներ գետնին եմ քնել, այդ դժվար տարիներին էլ եղբորս անհետ կորցրեցի. «Արարատ 73»-ի պաշտպան Սերգեյ Բոնդարենկո (Տեսանյութ)


Արդեն մի քանի ամիս է՝ կնոջ հետ Հայաստանում է գտնվում լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոն: Ծնունդով ուկրաինացի 70-ամյա պաշտպանը խոստովանում է՝ 4 տարեկանից Հայաստանում է ապրել, ու թեև արդեն շուրջ 30 տարի ԱՄՆ-ում է՝ չի կարողանում հաշտվել այդ փաստի հետ: Ասում է՝ ուզում եմ տանս դուռը բացեմ ու Մասիսը տեսնեմ, Երևանս տեսնեմ:

Արաբկիրում մեծացած ու Կոնդում «կռված» քաղաքի տղան, իր իսկ խոսքով, երբեք միայն ինքն իր համար սուրճ չի դրել: Ժպտում է ու ասում՝ որ օրը սուրճն ինքն է դնում, կնոջ գավաթը դատարկ չի մնում:

Aysor.am-ի հետ զրույցում Սերգեյ Բոնդարենկոն մերօրյա ֆուտբոլին է անդրադարձել, անկեղծացել՝ իր ապրած դժվար տարիների, տուն չունենալու, գետնին քնելու ու եղբորն անհայտ կորցնելու մասին:

- Պարոն Բոնդարենկո, այս անգամ ի՞նչ նպատակով եք Հայաստանում:

-  Սիրտս, հոգիս, ամեն ինչ կապված է Հայաստանի հետ: Այստեղ մեր տունը մի թեթև վերանորոգել էինք, ու կնոջս հետ եկանք՝ արդեն երկար ժամանակ մնալու համար: Միակ բանը, որ մեզ թույլ չի տալիս ընդմիշտ տեղափոխվել, աղջկաս՝ Մարինայի, ու տղայիս՝ Արայի կարոտն է: Նրանք իրենց ընտանիքներով Միացյալ Նահանգներում են: Իմ վիճակը դեռ մի քիչ տանելի է, բայց կինս՝ Օֆելյան, ինչպես բոլոր հայ կանայք, իր երեխաների, թոռնիկների համար կյանքը կտա: Կգնանք, բայց էնտեղ քիչ կմնանաք՝ մի երկու ամիս, ու հետ կգանք: Կնոջս հետ համաձայնեցված՝ վերջնական որոշում ենք կայացրել՝ ապրել Հայաստանում:

- Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ վերջին ամիսների ներքաղաքական իրադարձություններն են ոգևորել:

- Ես միշտ եմ սիրել Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն: Երբ մենք եկանք, դեռևս երկրում այսպիսի տրամադրություններ չկային: Ես ենթարկվող մարդ եմ, սիրում եմ իմ երկիրը, ու ինձ, ինչպես և ժողովրդին, պետք է, որ երկրի ղեկին այնպիսի մարդ լինի, ում կառավարմամբ ժողովուրդը լավ կապրի, արժանի կյանքով: Հիմա, երբ մարդկանց ոգևորությունը տեսնում եմ, անկախ ինձանից մասնակից եմ դառնում, ու դա էլ, երևի, որոշմանս մեջ դեր է խաղում: Հայ ժողովուրդը հոյակապ ժողովուրդ է, կիրթ է, շինարար է, մարդասեր ու մարդամոտ է: Օրինակ՝ ես ազգությամբ ուկրաինացի եմ, բայց ոչ մեկից ոչ մի անգամ չեմ լսել, որ ինձ վատ վերաբերվեն, թթու խոսք ասեն:

- Ֆուտբոլի ոլորտում էլ բավականին փոփոխություններ եղան՝ ֆեդերացիայի նոր նախագահ, նոր մարզիչ… Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:

- Ե՛վ որպես մարդ, և՛ որպես սպորտսմեն ես շատ շնորհակալ եմ Արթուր Վանեցյանին, հենց առաջին հանդիպման ժամանակ զգացի, որ ինքը շատ լավ է տրամադրված ֆուտբոլիստների նկատմամբ, իսկ դա շատ կարևոր է: Ֆուտբոլի մեջ ես իմ օրենքները, հասկացողությունն ունեմ: Ֆեդերացիայի նախագահն ու մարզիչը չեն խաղում, խաղում են տղաները: Բայց սա նոր շունչ է, որն էլ ավելի հավաքեց տղաներին: Ֆուտբոլում փոփոխությունը մեկ-մեկ օգտակար է…

- Բնականաբար, Հայաստանի հավաքականի վերջին ելույթներին հետևել եք: Աղմկահարույցներն էլ եղան, հատկապես, Ջիբրալթարի նկատմամբ պարտությունը…

- Դա ոչ թե ֆուտբոլային խաղ էր, այլ՝ թյուրիմացություն: Չհասկանալի բան կատարվեց, ես մտածում էի՝ 8:0 հաղթելու ենք: Էն թիմն ավելի շատ տրամադրվեց, այդքան բան… Ցավալի է, որ դրա մասին ժողովուրդը սկսեց այդքան նեգատիվ խոսել… Բայց դրանից հետո մեր տղաները բավականին լուրջ, եվրապական մակարդակի թիմին 4:0 հաղթեցին: Երևի թե լավի հետ ավելի լավ ես խաղում… Ֆուտբոլի մեջ վերելքներ ու վայրէջքներ կան, սպորտն այդպես է, մենք էլ այդպիսի վիճակում հայտնվել ենք:

- Այսօրվա հավաքականում կա՞ն տղաներ, որոնց մեջ մեծ պոտենցիալ եք տեսնում:

- Ֆուտբոլի մեջ իրավունք չունեմ առանձնացնել որևէ մեկին, դա թիմային խաղ է (ժպտում է՝ հեղ.): Ամուր տղաներ կան, կամաց-կամաց երևում են, բայց հիմնական կազմը մինիմում 3 տարի պետք է իրար հետ խաղա, որ միմյանց սովորեն, հասկանան: Այո՛, այս տղաների մեջ պոտենցիալ կա, ուղղակի մի քիչ երկար ժամանակ պետք է իրար հետ խաղան, որ հասկանան իրար… Օրինակ, մենք գիտեինք, որ Իշտոյանի դեպքում պիտի գնդակը ոտքին տանք, ինքն արագ չէր, Նիկոլայ Ղազարյանը շա՜տ արագ էր, Մարգարովին պիտի բարձր չտայիր, բոյը կարճ էր… Ֆուտբոլը ստեղծագործ աշխատանք է, միայն ոտքերի խաղ չի: Հայաստանը ֆուտբոլի երկիր է, մենք սիրում ենք այդ խաղը, ու ինչպես ասում են՝ եթե հրացանը թատրոնում կախված է, ապա մի օր պիտի կրակի (ժպտում է՝ հեղ.): Կգտնվի մի սերունդ, որն անպայման կփայլի:

- Ի դեպ, հասարակությունն առավել հիացած է Հենրիկ Մխիթարյանով ու Յուրա Մովսիսյանով: Դա զուտ իրենց խաղո՞վ է պայմանավորված, թե՞ այլ հանգամանք կա:

- Գիտեք, այսօր ֆուտբոլում էլ մեծ է գովազդի, համացանցի ներգործությունը: Շեշտն իրենց վրա է դրվում, որովհետև երկուսն էլ դրսում են խաղում, լավ թիմերում, որտեղ փայլում են: Մեկը՝ ես, «Մանչեսթր Յունայթեդ»-ի խաղը նայում էի Հենրիկի համար, հիմա էլ ստիպված «Արսենալ»-ին եմ հետևում, չնայած՝ այն ինձ էնքան էլ մոտ չի:Նույնն էլ Մովսիսյան Յուրան ծանր խաղեր խաղաց «Սպարտակ»-ում՝ ցույց տալով, որ որակով խաղալ գիտի…Կցանկանայի, որ երկու տղաներն էլ եռակի ավել ուժ ներդնեն մեր՝ Հայաստանի հավաքականի կազմում խաղալիս, փայլեն այնպես, ինչպես դրսում: 

- «Արարատ 73»-ն արդեն 45 տարեկան է, բայց մի քանի սերունդներ, նույնիսկ՝ 2000-ականներին ծնվածները ձեզ ճանաչում են, այդ հաղթանակը՝ հիշում, այնինչ ընդամենը մի քանի տարի առաջ ունեցած մեր հաղթանակներից որոշները նույնիսկ մոռացվել են: Նման հաջողության գրավականը ո՞րն է:

- 1973 թվին մենք արդեն 5 տարուց ավելի էր, նույն կազմով էինք: Ֆալյանը մեզ այստեղից, այնտեղից, ցածր ակումբներից վերցրեց ու պարզվեց՝ բոլորս էլ ֆուտբոլ սիրող տղերք էինք… Ռեգուլյար նույն կազմով էինք խաղում՝ Սուրեն Մարտիրոսյան, Ալեքսանդր Կովալենկո, Ֆուրման Աբրահամյան, ում հետ պատահած ողբերգությունից հետո դաշտ մտավ Արմեն Սարգսյանը, Նորայր Մեսրոպյան, Զանազանյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Իշտոյան, Մարգարով, Նիկոլայ Ղազարյան, դարպասին էլ՝ Ալյոշա Աբրահամյան… Կողքից էլ մեզ շատ օգնող տղաներ կային, չհաշված, որ մարզիչները ոչ մի կերպ չէին խանգարում: Մենք ֆանատիկ սիրում էինք ֆուտբոլը, օրը 3 պարապմունք էինք անում, բայց եթե 5-ը լիներ՝ կանեինք: Նույնկերպ սիրում էինք նաև հանդիսատեսին…

- Պարոն Բոնդարենկո, Ձեր թույլտվությամբ՝ հեռանանք ֆուտբոլից… Զրույցի սկզբում նշեցիք, որ չնայած երկարատև բացակայությանը, այնուամենայնիվ, Ձեր հայաստանյան բնակարանը պահպանվում է: Որտե՞ղ է գտնվում, դա Ձեր հայրակա՞ն տունն է, թե՞ հետագայում եք ձեռք բերել:

- Մեր տունը գտնվում է Վաղարշյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում… Սա ինձ համար մի քիչ ծանր հարց է. լինելով 73 թվականի չեմպիոն, գավաթակիր՝ 80 թվականին տուն ունեցա: Մարզիչ կար՝ Բեցա, որի գալուց հետո տուն ստացա: 7 տարի տուն չունեի, մամաս երկրորդ մասիվում էր ապրում, ես էլ ամուսնանալուց հետո, ինչպես բոլոր երիտասարդ զույգերը, առանձնացա ու երկար ժամանակ ընտանիքիս հետ «պոլերին» էի քնում: Երբ տարբեր տեղերում խոսելիս ասում եմ, որ «պոլին», հատակին եմ քնել, զարմանում են: Բայց իմ բարեկամների ցավը տանեմ՝ Չերեմուշկայի Պետրոսյան գերդաստանի ու Օֆիկի «կնոջ՝ հեղ.» հարազատների… Ես ոչ մի անգամ չեմ դժգոհել, ասել, որ տուն չունեմ, չեմ կարող խաղալ: Ժողովուրդը դրանում մեղավոր չէր: Այդ դժվարությունները հաղթահարելով՝ ես ավելի լավ մարդ դարձա, ավելի գնահատող, հասկացա, թե ինչքան լավ մարդիկ կան կյանքում: Նույն տեղում բնակվող 8-9 հոգի իմ պատճառով նեղություն էին քաշում, տարիներով գետնին քնում, բայց չէին բողոքում: Ավելի շատ ես էի նեղվում:

- Այդ տարիներին չե՞ք մտածել երկրից հեռանալու մասին, ի վերջո պատրաստի ֆուտբոլիստ էիք:

- Ուկրաինական թիմերից շատ հրավերներ ունեի, բայց չդավաճանեցի Հայաստանը, մնացի նվիրյալ, ու դրա համար մինչ այսօր չեմ փոշմանել: Այսօր իմ Հայաստանի տունը, իմ օջախն ամենատաք տեղն է, մեծ սիրով ենք ես ու կինս այնտեղ ապրում:

- Քանի՞ զավակ ունեք:

- Երկու՝ աղջիկ ու տղա: Աղջիկս մեծն է, մի հրաշք աղջիկ էլ ինքն ունի: Երկու թոռնիկ էլ՝ աղջիկ, տղա, տղաս է ինձ նվիրել. մեկն Ալեքսն է, ում կորած եղբորս անունն են դրել… Հա, էտ նեղ, դժվար ապրած «վախտերս» էլ ախպերս անհետ կորավ, մի ցավ էլ դա էր, բայց ես իրենց ճակատը պաչեմ, դրեցին եղբորս անունը ու հիմա թոռանս միջոցով շարունակվում է նրա կյանքը: Պստլիկ թոռնուհիս 3 տարեկան է, լավ երգում ու պարում է, ուրախացնում պապուն…

- Հայաստանում ունե՞ք սիրած վայրեր:

- Բոլորը՝ Սևան, Ծաղկաձոր, Հանքավան, Լենինական, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, կնոջս գյուղը՝ Ագարակը... Թող Շվայցարիայից գան մի հատ տեսնեն, թե մենք ի՜նչ անտառներ ունենք, ի՜նչ Դիլիջան ունենք: Գնալով գեղեցկանում է մեր երկիրը, քաղաքը…

- Բավական թեժ շրջանում եք Հայաստանում գտնվում՝ արտահերթ ընտրություններ, քարոզարշավ: Հետևո՞ւմ եք քաղաքական անցուդարձին:

- Միայն հեռվից: Ես «պոլետիկ» չեմ ու չեմ էլ ուզում այդպիսին երևալ: Ամեն դարաշրջան ունի իր հերոսները, դա մենք չենք որոշում: Ամեն ինչ ժողովրդի ձեռն է, ոնց կընտրեն, այդպես էլ կապրենք, Աստված այստեղ օգնական չի: Ճիշտ ընտրություն կկատարեն՝ երջանիկ կապրենք, չեն կատարի՝ նույն տաշտակի մոտ կհայտնվենք: Հիմա ոգևորված ժողովուրդ եմ տեսնում, չեմ ցանկանա, որ հույսերը խաբվեն: Ուզում եմ իրականանան, որովհետև էս ժողովրդի մի մասնիկ էլ ես եմ: Ով էլ հաղթի, թող առաջինն այս երկրի, ժողովրդի մասին մտածի, արժանի ազգ է…

 

Հեղինակ՝ Լրագրող՝ Նելլի Մարգարյան, օպերատոր՝ Հովիկ Գրիգորյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան