28/11/2018 18:50
Գյումրու կոնսերվատորիան կանցկացնի «30 տարի անց…» խորագրով միջազգային փառատոնը
«30 տարի անց»… Այս խորագիրն է կրում Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կազմակերպած միջազգային փառատոնը, որի շրջանակում կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային տիրույթում» խորագրով: Գիտաժողովին ներկա կլինեն ճանաչված գիտնականներ և արվեստաբաններ:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև համերգների շարք, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Կմասնակցեն հայտնի երաժիշտ մանկավարժներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, նշանավոր գրականագետներ, արվեստաբաններ:
Համերգաշարի հանդիսավոր մեկնարկը կտրվի դեկտեմբերի 1-ի երեկոյան, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտ-կատարողներ:
Գյումրու կոնսերվատորիան մեծ ծրագրով է ներկայանալու հանրությանը: Ամբողջ աշխարհից հայտնի արվեստագետներ են գալու Գյումրի՝ իրենց արվեստով ոգեկոչելու հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Հանդիսավոր մեկնարկին գերթե ամեն երեկո իրար կհաջորդեն համերգները, որտեղ կհնչեն տարբեր երկրներից ժամանած երաժիշտների բարձրարվեստ կատարումները: