28/11/2018 12:10
Մանվել Գրիգորյանի անշարժ գույքից 40-ը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ
Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն, այսօր հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա նշեց, թե Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։
«Պարզվել է, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին», - ասաց նա։
Սասուն Խաչատրյանն ասաց, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։