29/11/2018 10:23
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ զինծառայողների ընտրության կարգին:
«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:
Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: